ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը եւ Արմեն Մարտիրոսյանը երեկ հանդիպել են ԱՄՆ Պաշտպանության պետական համալսարանի Պատերազմի պետական քոլեջի պատվիրակությանը: Նրանք ներկայացրել են «Ժառանգության» դիրքորոշումները Հայաստանի արտաքին միջավայրի, անվտանգության խնդիրների, արտաքին ու ներքին մարտահրավերների վերաբերյալ: Ամերիկացի վերլուծաբանների խնդրանքով պատգամավորները ներկայացրել են կուսակցության հիմնավորումները ԼՂՀ ճանաչման, հայ-թուրքական հաշտեցման գործընթացի, մասնավորապես` Ցեղասպանության ճանաչման, պատմական հայրենիքի ու նրա ժառանգության մատչելիության, Ադրբեջանի ու Թուրքիայի ներկայիս քաղաքականության շարունակվելու դեպքում անխուսափելի բացասական հետեւանքների ու այլ տարածաշրջանային հարցերի կապակցությամբ: