1news.az պարբերականին տված հարցազրույցում Ադրբեջանում ԱՄՆ դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան անդրադարձել է նաեւ Ղարաբաղյան կարգավորմանը: Հարցին, թե` ինչպիսի՞ն եք տեսնում Հարավային Կովկասը 5 տարի հետո, կկարգավորվե՞ն արդյոք այս տարածաշրջանում առկա հակամարտությունները, Բրայզան պատասխանել է. «Չգիտեմ, դա հիպոթետիկ հարց է: Ես կարող եմ պատասխանել միայն այն խնդրի համար, որ դրված է իմ առջեւ: Իմ առաքելությունն այն է, որ աջակցեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին: Կարծում եմ, դա հնարավոր է, որ նախագահները կավարտեն աշխատանքը բազային սկզբունքների վրա: Դրա համար ես կգործադրեմ բոլոր ջանքերը` համանախագահներին օգնելու ավարտել աշխատանքը բազային սկզբունքների ընդունման վրա»: