ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանը երեկ վերջապես ազատվել է աշխատանքից: Հիշեցնենք, որ նախարար Ա. Աշոտյանի փետրվարի 23-ի N 53-Ա հրամանով դպրոցի տնօրեն Ս. Նազարյանին հայտարարվել էր խիստ նկատողություն եւ ՀՀ ԿԳՆ աշխատակազմի Կրթության պետական տեսչության կողմից փետրվարի 28-ից մինչեւ մարտի 7-ը դպրոցում իրականացվել էր թեմատիկ ստուգում, որի արդյունքում աշխատանքային պարտականություններն անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ ԿԳ նախարարի` փետրվարի 25-ի N 98-Ա հրամանով Ս.Նազարյանին հայտարարվել էր «նկատողություն»: Հիշեցնենք, որ «168 Ժամը» բազմաթիվ հրապարակումներ է տպագրել Ս. Նազարյանի կողմից աշակերտների նկատմամբ իրականացված «բռնությունների» մասին: