Նոր ռեկտորները

29/04/2011

Երեկ տեղի է ունեցել Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի խորհրդի նիստ, որի ընթացքում փակ գաղտնի քվեարկությամբ ռեկտոր է ընտրվել Հովհաննես Թոքմաջյանը: Իսկ այսօր` ապրիլի 30-ին, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի նախագահությամբ, տեղի կունենա Երեւանի Պետական բժշկական համալսարանի խորհրդի նիստը, որի օրակարգում նույնպես համալսարանի ռեկտորի ընտրության հարցն է: Հիշեցնենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի ապրիլի 26-ին կայացած նիստում ռեկտոր է ընտրվել տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, իսկ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի խորհրդի ապրիլի 27-ին կայացած նիստում ռեկտոր է ընտրվել Արմեն Մազմանյանը: