Գեղեցկուհին այսուհետ գող է

29/04/2011

Top-news.am-ի փոխանցմամբ` նախկին «Միսս Ռուսաստան» Աննա Մալովան բռնվել է գողություն կատարելիս: Աննան ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում եւ, ինչպես գրում է New York Post-ը, Նյու Յորքում նա փորձել է «Strawberry» հագուստի խանութից գլխարկ եւ սանդալներ դուրս բերել: Նրան բռնել են խանութի անվտանգության աշխատակիցները եւ հանձնել տեղական ոստիկանությանը: Կնոջը մեղադրանք է ներկայացվել մանր գողության մեջ: Մալովան պետք է դատարան ներկայանա մայիսի 24-ին: 38-ամյա Մալովայի համար այս ձերբակալությունն առաջինը չէ: Մոտ երկու շաբաթ առաջ նրան ձերբակալել էին ուժեղ ներգործության դեղերի դեղատոմսերի անօրինական լրացման համար: Բացի այդ, նախկին «Միսս Ռուսաստանը» 2010թ. ձերբակալվել էր թմրանյութեր պահելու եւ ուժեղ ներգործության դեղերի դեղատոմսերի անօրինական լրացման մեղադրանքով: