Առանց բարդույթների Լոլիտան, հնարավոր է` հեռանա բեմից: Այս մասին գրում է ChangeNews.ru-ն: Երգչուհին արդեն այն տարիքում է, երբ բեմում անվախ «ցատկոտելն» այսուհետ վտանգավոր հետեւանքների պատճառ կարող է հանդիսանալ: Դանդաղ քայլերով երգչուհին մոտենում է իր 50-ամյակին եւ կարծում է, որ արդեն բեմից իջնելու ճիշտ ժամանակն է: Լոլիտայի ասելով, իր այդ որոշումը «խորը գիտակցված» է եւ փոփոխման ենթակա չէ: Լոլիտան որոշել է հեռանալ առանց ավելորդ աղմուկի: Հրաժեշտի երեկոներ եւ համերգներ չեն լինի: Հնարավոր է, որ երգչուհին ձայնագրի իր վերջին ալբոմը եւ վայելի երկար սպասված հանգիստը: Բնականաբար, նա չի պատրաստվում տանը նստել եւ գուլպաներ գործել: Հնարավոր է` նա իր ուժերը փորձի կինոյում կամ թատրոնում: