Վոլոչկովայի ընկերական սեքսը` նախկին ամուսնու հետ

29/04/2011

Թվում էր` ամեն ինչ գիտենք Անաստասիա Վոլոչկովայի մասին: Վերջինս անգամ չզլացավ հանրությանը ծանոթացնել իր մորեմերկ մարմնի հետ` իր մերկ լուսանկարները տեղադրելով ինտերնետային կայքերում: Բայց վերջերս նա հանդես եկավ հերթական շոկ առաջացնող «հայտարարությամբ»: «Էքսպրես գազետա»-ն գրում է, որ երեք օր առաջ, մեկնելով Սանկտ Պետերբուրգ եւ հանդիպելով տեղի լրագրողների հետ, Վոլոչկովան նշել է, որ ժամանակ առ ժամանակ իր ամուսնու հետ ընկերական սեքսով է զբաղվում: Ավելին, նա հայտարարել է, որ նախկին ամուսնու հետ ընկերական սեքսով զբաղվելու մեջ բացասական եւ քննադատության արժանի ոչինչ չի տեսնում: Նաեւ նշել է, որ շատերը կերազեին ունենալ այնպիսի ընկերական հարաբերություններ, ինչպիսին իրենցն է: Եվ ավելացրել է, որ նախկին ամուսինը` Իգորը, նրան հաճախ ծաղիկներ, նվերներ եւ անակնկալներ է մատուցում: Սակայն միեւնույն է` իրենցից յուրաքանչյուրն ունի իր անձնական կյանքը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նաստյան հերթական անգամ անդրադարձել է իր մերկ լուսանկարներին` ասելով. «Բոլորն ուզում էին տեսնել իմ կուրծքը եւ տեսան: Շուտով կցանկանան նաեւ լինել իմ անկողնում` տեսնելու, թե ինչպես եմ զբաղվում սեքսով: Եթե հետաքրքրում է, ասեմ, որ ես դա անում եմ շատ գեղեցիկ, քանի որ ես գեղեցիկ կին եմ»: