Տաղանդավոր հայրիկի անտաղանդ դուստրը

29/04/2011

Ռուսական Sobesednik.ru կայքը տեղեկացնում է, որ վերջերս Մոսկվայում կայացել է «Ոսկե փայտփորիկ» մրցանակաբաշխությունը, որի մրցանակակիրներն են դառնում կինոյի բնագավառում կասկածելի արդյունքների հասած կինոգործիչներ: Մրցանակաբաշխության արդյունքների համաձայն` տաղանդավոր Միխայիլ Բոյարսկու դուստրը` Ելիզավետան, մեղմ ասած, անտաղանդ է: Ո՞վ կարող էր ենթադրել, որ քննադատներն ու հանդիսատեսը տարվա վատագույն դերասանուհի կընտրեն Ելիզավետա Բոյարսկուն: Իսկ «Ոսկե փայտփորիկ» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակը ստացել է Լիզան` ռեժիսոր Ալլա Սուրիկովայի` «Կապուցինոկ բուլվարի մարդը» ֆիլմում իր դերակատարման համար: «Ես համարում եմ, որ «Կապուցինոկ բուլվարի մարդը» բավականին ուժեղ ֆիլմ է: Ինչ վերաբերում է իմ խաղին, կարող եմ ասել, որ նկարահանման հրապարակում աշխատել եմ մեծագույն հաճույքով»,- նշել է «հաղթանակած» Լիզան: