«Հայաստանում ֆինանսական իրավիճակ չկա, բանկային համակարգ չկա, եւ բնակիչների 88%-ը գոյատեւում է կամ տառապում»,- երեկ հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը: «Հայաստանում կայունություն ա, հա, գերեզմանում էլ ա կայունություն, էդտեղ մի բան պիտի լինի, որ հետո հարց առաջանա` որակապես կայուն ա՞, թե՞ անկայուն»,- հավելել է նա: Ըստ Հ. Բագրատյանի` գնաճը զսպելու ուղղությամբ ՀՀ կառավարությունը ոչ մի քայլ չի կատարում, իսկ ինչ էլ անում է` ի վնաս է. «Իրենք թանկացնում են փողը` Կենտրոնական բանկը բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքները, բանկերը` վարկերի տոկոսադրույքները, իր հերթին` սա խրախուսում է նոր գնաճ, սա կոչվում է galloping` քառատրոփ ինֆլյացիա: Սովորական գնաճը կառավարության այս քայլերի միջոցով դառնում է գալոպային: Այսինքն` նրանց քայլերը կոնկրետ գնաճը խրախուսում են»: «Տիգրան Սարգսյանը ՀԱԿ-ի ամենամեծ բարեկամն է. պատկերացնո՞ւմ եք, եթե մի նորմալ վարչապետ ունենայինք»,- հայտարարել է նախկին վարչապետը: