«Մենք պատրաստ ենք առաջինը լինելու, պատրաստ ենք լիցքաթափման քայլեր կատարելու»,- երեկ հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը` խոսելով ընդդիմության ծավալած գործունեության ու հնարավոր համագործակցության մասին: Նա նաեւ հայտարարել է, թե արդարադատության նախարարին հանձնարարել է առաջարկություններ տալ: Արդյո՞ք Ս.Սարգսյանն ակնարկում է քաղբանտարկյալներին ազատ արձակելու մասին: «Ամեն ինչ շատ պարզ, հստակ ասացի»,- պատասխանել է նա: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը 2008-ի նախագահական ընտրություններից հետո անընդհատ հայտարարել է, թե իշխանությունների հետ երկխոսության կգնա միայն քաղբանտարկյալների ազատ արձակվելուց հետո: Արդյո՞ք ՀԱԿ-ը բավարար է համարում երկխոսության համար դրված պահանջների կատարումը: «Բոլոր հարցերի պատասխանները կստանաք այսօրվա հանրահավաքում»,- երեկ մեր թղթակցին ասել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: