ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը երեկ հերթական անգամ ՀՀ կառավարությանն ու ՀՀ Կենտրոնական բանկին բազմաթիվ մեղադրանքներ է հասցեագրել: Օրինակ, ԿԲ-ին նա մեղադրել է ՀՀ տնտեսությունը «գենոցիդի ենթարկելու» մեջ: Ըստ Հ. Բագրատյանի` ԿԲ-ն գնաճի դեմ պայքարելու համար բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչի հետեւանքով առեւտրային բանկերն իրենց հերթին թանկացնում են վարկը, որից էլ տուժում է տնտեսությունը: Անդրադառնալով ԿԲ Ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Վահե Վարդանյանի այն հայտարարությանը, թե` միջազգային շուկաներում ընթացող զարգացումները 2010թ., ընդհանուր առմամբ, դրական են անդրադարձել Հայաստանի ֆինանսական կայունության վրա, Հ. Բագրատյանն ասել է, որ միայն «պաթոլոգիական ապուշը» կարող է նման մտքեր արտահայտել:
Նա մեղադրել է նաեւ առեւտրային բանկերին, որոնք, ըստ նրա` «կլպում են ժողովրդին», քանի որ փոխարժեքի տատանման հետ կապված բոլոր ռիսկերը գցում են ավանդատուների վրա: