Երեկ ԱԺ լսումների ժամանակ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանն ասել է, որ Ոստիկանությունը կատարել է Մարտի 1-ի պատճառներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի առաջարկները: Նրա խոսքով` հստակեցվել են, թե որ դեպքերում Ոստիկանության զորքերը կարող են դիմել համապատասխան միջոցների, սահմանվել է նաեւ մարտական տեխնիկայի կիրառման կարգը եւ հստակեցվել, թե ով կարող է տալ այդ տեխնիկան գործադրելու հրամանը: Ի դեպ, Ա. Օսիկյանը երեկ նաեւ հայտարարել է, թե Ոստիկանության նոր համազգեստներն ունենալու են անհատականացման համարներ, որպեսզի հետագայում, եթե ոստիկանը իրավախախտում թույլ տա, քաղաքացին կարողանա հստակ մատնանշել այդ անձին: