Ադրբեջանը վտանգում է

28/04/2011

Ադրբեջանի կողմից դիպուկահար գործողությունների ակտիվացումը, ռազմատենչ հռետորաբանությունը եւ իրավիճակը սրելու փորձերը վտանգում են ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու միջազգային կառույցների ջանքերը: Այս մասին երեկ Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ներկայացնելով իրադրությունը հայկական եւ ադրբեջանական զորքերի շփման գծում: