Նոր ձեռնարկություն է բացվել

28/04/2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ երեկ Արմավիրի մարզի Մերձավան գյուղում բացվել է «Պոլիմեր Տրուբ» ընկերության նորակառույց գործարանային համալիրը: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, ձեռնարկության ստեղծման հիմքերը դրվել են 2009թ.` սիրիահայ գործարարների կողմից, ովքեր նախաձեռնել են Անդրկովկասում եզակի` խոշոր տրամաչափի խողովակների արտադրություն, նկատի առնելով Հայաստանում սպառման ծավալներն ու տնտեսության որոշակի ճյուղերում` հիդրոէներգետիկա, ոռոգման համակարգ, ճանապարհային շինարարություն եւ այլն, դրանց մեծ պահանջարկը: Բացման հանդիսավոր արարողությունից հետո Սերժ Սարգսյանը շրջել է ձեռնարկության արտադրամասերում, ծանոթացել ընկերության հեռանկարային զարգացման ծրագրերին, որոնցով նախատեսվում է գործարանի ընդլայնում եւ նոր ապրանքատեսակների արտադրություն: