Քոնդոլիզա Ռայսը` սերիալում

28/04/2011

ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը դառնալու է դերասան Ալեք Բոլդուինի խաղընկերուհին «Ստուդիա 30» հայտնի հեռուստասերիալի նկարահանման հրապարակում: Նա ստիպված չի լինի երկար մտնել դերի մեջ, քանի որ խաղալու է ինքն իրեն: Սերիալը պատմում է հայտնի ամերիկյան հեռուստաշոուի անդրկուլիսյան կյանքի մասին: Բոլդուինի հերոսը ծրագրի տնօրենն է, ով բազմիցս պատմել էր «իր լավ ընկերուհի» Քոնդոլիզա Ռայսի մասին, եւ խանդում էր նրան Պուտինի նկատմամբ: Ի վերջո, քաղաքական գործիչ եւ տաղանդավոր դաշնակահարուհի Քոնդոլիզա Ռայսին համոզել են հայտնվել եթերում: