Լերա Կուդրյավցեւան հղի՞ է

28/04/2011

Հաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւայի հղիության մասին լուրերը համապատասխանում են իրականությանը: Լերան ինքն է սոցիալական կայքերից մեկում հաստատել այդ տեղեկատվությունը: Հնարավոր է` նման կերպ նա պարզապես փորձում է «զայրացնել» երգիչ Սերգեյ Լազարեւին: Բանն այն է, որ վերջինս շարունակ խոստանում է ամուսնանալ Լերայի հետ, սակայն անվերջ ձգձգում է այդ իրադարձությունը: «Ես պատրաստվում եմ ծննդաբերել»,- գրել է Լերան սոցիալական ցանցերից մեկում: «Փորդ դեռ չի՞ խանգարում քեզ նստել ղեկին»,- կատակով հարցրել է Լազարեւը: Հիշեցնենք, որ Լերայի հղիության մասին լուրերն առաջինը տարածել է «Սեքս` Անֆիսա Չեխովայի հետ» հաղորդման հաղորդավարուհի Ա. Չեխովան, ով ի լուր աշխարհի` հայտնել էր, թե նկատել է, որ Լերան փոքր-ինչ «փոր է գցել»: Եվ մինչ ռուսական լրատվամիջոցները քննարկում են հաղորդավարուհու հղիության իսկության լուրը, ապագա հայրիկը` Սերգեյ Լազարեւը, շտապել է հայտնել, որ արդեն իսկ որոշված է իր եւ Լերայի հարսանիքի օրը: Նա նշել է նաեւ, որ արարողությանը ներկա կլինեն միայն զույգի հարազատներն ու ամենամտերիմ ընկերները: Հիշեցնենք, որ հարսանիքից առաջ արարողությանը քիչ թվով հյուր կանչելու մասին հայտարարում էին գրեթե բոլոր ամուսնացող հայտնի զույգերը, սակայն հարսանիքի օրը պարզ էր դառնում, որ նրանց հարազատների թվում է ողջ ռուսական շոու-բիզնեսը: