Հղի Մըրայա Քերին կրկին մերկ է

28/04/2011

Մելամաղձոտ երգերի կատարող Մըրայա Քերին ամուսնու հետ լուսանկարվել է հայտնի ամերիկյան ամսագրերից մեկի շապիկին: Դե, իհարկե, կրկին մերկ: Բոլոր նրանց, ովքեր դեռ անտեղյակ են, Մըրայան ամսագրի ֆոտոշարքում ցույց է տալիս, թե ինչ չափսերի կարող է հասնել կնոջ փորը` հղիության արդյունքում, հատկապես ծննդաբերությունից մի քանի օր առաջ: Իսկ ամուսինը «նամուսով» ծածկում է կնոջ` պլաստիկ վիրահատության թեթեւ ձեռքով մեծացրած կրծքերը: Սակայն այս ֆոտոսեսիան առաջինը չէ հղի Մըրայայի կյանքում: Նախկինում մերկ լուսանկարվելով` առանց ամուսնու աջակցության, երգչուհին շարունակ նշում էր, որ զգում է ամուսնու կարիքը: Այլ կերպ ասած` կրծքերը ծածկող չկար: Սակայն, միասին լուսանկարվելու կնոջ ցանկությունը ամուսինը հասկացավ երեխայի լույս աշխարհ գալու նախօրեին: