Նյու Յորքի ամենաթանկ բնակարանն այսուհետ Իգոր Կրուտոյինն է

28/04/2011

Ռուսական «OK» պարբերականի փոխանցմամբ` կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը այսուհետ համարվում է Նյու Յորքի ամենաթանկարժեք բնակարանի տերը: Նյու Յորքի մասնագիտացված լրատվամիջոցները, որոնք անդրադառնում են բացառապես անշարժ գույքի շուկային, շարունակում են քննարկել ամենաթանկ բնակարանի առք ու վաճառքի մանրամասները: Ըստ այդ լրատվամիջոցների` Նյու Յորքի Կենտրոնական այգու մոտ գտնվող բնակարանը ձեռք բերելու համար Ի. Կրուտոյը վճարել է 48 միլիոն դոլար` այդպիսով առաջ անցնելով անգամ աշխարհի ամենահարուստ մարդուց` մեքսիկացի միլիարդատեր Կարլոս Սլիմ Էլուից: Հիշեցնենք, որ անցյալ տարի Կարլոս Սլիմ Էլուն Նյու Յորքում բնակարան էր գնել ընդամենը 44 միլիոն դոլարով: «OK»-ը իր հրապարակման մեջ նույնիսկ կատակել է, թե` կկարողանա՞ր արդյոք Իգոր Յակովլեւիչը գնել նման թանկարժեք բնակարան, եթե նրա ազգանունը ոչ թե Կրուտոյ, այլ, ասենք` Բեդնի (աղքատ) կամ Բեզդոմնի (անտուն) լիներ: