Կրոնական սեքս սկանդալ

28/04/2011

Գերմանիայում ազգությամբ թուրք դերասանուհի` 25-ամյա Սիլա Սախինը մերկացել է տղամարդկանց ամենահայտնի «Playboy» ամսագրի համար: Ամսագրի պատմության մեջ նա միակ մահմեդական կինն է, ով համարձակվել է մորեմերկ լուսանկարվել: Սակայն թրքուհու լուսանկարով ամսագրի լույս տեսնելուն պես, դերասանուհու հասցեին քննադատությունների տարափ է տեղացել` առաջին հերթին` իր իսկ ծնողների կողմից: Վերջիններս վրդովված են դստեր նման վարքագծից: Ի դեպ, եթե հայրը, ով մասնագիտությամբ նույնպես դերասան է, միայն զայրացել է դստեր վրա, ապա մայրը ամսագրի լույս տեսնելուց մինչ օրս չի խոսում Սիլայի հետ: «Ես բազմիցս փորձել եմ խոսել մորս հետ, սակայն նա չի պատասխանում իմ հեռախոսազանգերին»,- նշել է թրքուհին` իր հարցազրույցներից մեկում: Սակայն թուրք «հերոսուհու» կյանքի ընկերը կարծում է, որ Սիլան ճիշտ է վարվել` համաձայնելով մերկ լուսանկարվել: «Սիլայի մարմինը չափազանց գեղեցիկ է, եւ այն հանրությունից թաքցնելը հավասարազոր է մեղք գործելուն»,- նշել է նա: Սիլա Սախինն իր քայլը մեկնաբանել է` բացարձակ ազատություն ձեռք բերելու, կնոջ իրավունքները պաշտպանելու, մանկության բարդույթներից ազատվելու ձգտումով: Ավելին` Սիլան կոչ է արել բոլոր մահմեդական աղջիկներին` հետեւել իր օրինակին: Այս «իրադարձությունն» ինտերնետային կայքերում տարաբնույթ կարծիքների տեղիք է տվել: Օրինակ, կարծիքներից մեկի համաձայն` այսուհետ Սիլային մնում է միայն քրիստոնեություն ընդունել, մյուսում նշվում է, որ նման քայլի կարող է գնալ միայն նա, ով ոչինչ չի հասկանում մահմեդական կրոնից: Մեկ այլ մեկնաբանության մեջ իր «Աթեիստ» կեղծանունը կրող մի ընթերցող էլ նկատել է, որ այստեղ էականը ոչ թե կրոնն է, այլ այն փաստը, որ կանանցից շատերը, չգիտես ինչու, կանանց իրավունքների պաշտպանությունը շփոթում են «պոռնկություն անելու իրավունքի հետ»: