Պելեն նախընտրում է Պելեին

28/04/2011

Բրազիլիայի հավաքականի նախորդ հարյուրամյակի լեգենդար հարձակվող Պելեն հրաժարվել է համեմատել «Բարսելոնայի» եւ «Ռեալի» առաջատարներ Լիոնել Մեսսիին եւ Քրիշտիանու Ռոնալդուին: Դրա փոխարեն` ֆուտբոլի արքան թվարկել է իր արժանիքները, ընդ որում` ինքն իր մասին խոսել է երրորդ դեմքով: «Ոչ ոք դեռ չի հասել այն ամենին, ինչ արել է Պելեն: Այդ նա է 17 տարեկանում աշխարհի չեմպիոն ճանաչվել, երեք անգամ նվաճել աշխարհի գավաթը եւ իր կարիերայի ընթացքում 1208 գոլ խփել: Ոչ ոքի դեռ չի հաջողվել կրկնել այդ արդյունքը: Այդ իսկ պատճառով ինձ համար լավագույնը Պելեն է»,- ասել է Պելեն: