«Պրեսսինգ ակումբը» հրավիրում է դասընթացների

25/04/2011

Դասընթացները, որոնք կվարեն պրոֆեսիոնալ մասնագետները, նախատեսված են տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց, ուսանողների, մասնագիտական առանձին խմբերի համար:

 

Արման Նավասարդյան
ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, քաղաքական մեկնաբան

Ծրագիրը ներառում է հետեւյալ թեմաները

1. Մարդկային հաղորդակցության արվեստը եւ հոգեբանական ասպեկտները:

2. Խոսքային (վերբալ) եւ ոչ խոսքային (ոչ վերբալ) հաղորդակցության ձեւերն ու մեթոդները:

3. Հմայք եւ խարիզմ:

4. Լոյալիզմը քաղաքական-հասարակական կյանքում:

6. Հումորը` հաղորդակցության միջոց:

7. Սուտը` որպես քաղաքական կատեգորիա:

8. Գրավոր խոսքի առանձնահատկությունները քաղաքական-պաշտոնական հաղորդակցության մեջ:

Դասընթացների օրերը եւ ժամերը`
մայիսի 24 – ժ. 11:00-14:00,
մայիսի 26 – ժ. 11:00-14:00։

Յուրաքանչյուր դասընթացի արժեքը` 10.000 դրամ:

Ուսուցումը բաղկացած է տեսական մասից, վարժություններից, գործնական խաղերից, ունկնդիրների վարմունքի վերլուծություններից: Որպես ուսումնական ձեռնարկ` օգտագործվում է PowerPoint ծրագրով պատրաստված պրեզենտացիան:

Դասընթացների արժեքը ներառում է նաեւ ընդմիջումների ընթացքում սուրճի եւ թեյի հյուրասիրություն, անհրաժեշտության դեպքում` CD կրիչներով ուսումնական ձեռնարկների, տպագիր աշխատանքային նյութերի, նոթատետրի տրամադրում: Ընդունվում են նաեւ կոլեկտիվ հայտեր:

Տեղեկությունների եւ մասնակցության համար զանգահարել (010)584831, (010)522958: Ձեր հարցերը եւ մասնակցության համար հայտերը կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով: Հայտերի ընդունման վերջնաժամկետը` մայիսի 24:

Դասընթացները տեղի կունենան երեքշաբթի, հինգշաբթի եւ շաբաթ օրերին:

Յուրաքանչյուր դասընթացի տեւողությունը` 8 ակադեմիական ժամ (շաբաթական 2 անգամ` 4-ական ժամերով):

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.
Հաշվի առնելով սոցիալ-տնտեսական ծանր պայմանները եւ դասընթացներին մասնակցել ցանկացողների առաջարկը` յուրաքանչյուր դասընթացի ամբողջական վարձավճարը կլինի 10.000 դրամ: