Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի արեւմտյան թեւի ղեկավար Էնդրյու Կիզիրյանը հայտարարել է, թե կազմակերպությունը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` խնդրելով նրան ծաղկեպսակ դնել Մոնտեբելլոյում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին: Դիմելով Լոս Անջելեսում Օբամայի դեմ կազմակերպված ցույցի մասնակիցներին` Կիզիրյանը ասել է, թե ANCA-ն նամակ է ստացել Սպիտակ տնից, որտեղ ասվում է, որ Օբամայի ժամանակացույցի պատճառով հնարավոր չէ անել դա: