Դրանից բան չի փոխվի

22/04/2011

Ստամբուլի քաղաքականության կենտրոնի ղեկավար Ֆուատ Կեյմանի կարծիքով, եթե անգամ պատկերացնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արտասանի Ցեղասպանություն բառը, ապա դրանից Թուրքիայում կամ թուրքերի կյանքում որեւէ բան չի փոխվի: «Սկզբից ես սարսափում էի, որ ԱՄՆ-ը աշխարհին կարող է հայտարարել, որ դարասկզբին տեղի ունեցածը ցեղասպանություն է: Ինքներդ էլ գիտեք պետություններ, խորհրդարաններ, որոնք ընդունել են Ցեղասպանությունը, բայց դրանք փոքր թիվ են կազմում: Ես հստակ թիվը չգիտեմ»,- ասաց Ֆ. Կեյմանը` անդրադառնալով նաեւ ապրիլի 24-ին Թուրքիայում տիրող տրամադրություններին: Ըստ նրա` ապրիլի 24-ին հուզումնալից տրամադրությունը տիրում է նաեւ մամուլում, հրատարակչություններում: Կեյմանի կարծիքով` դարասկզբին տեղի ունեցածը մարդկային ողբերգություն է, եւ եթե ԱՄՆ-ը ինչ-որ բան ասի, ապա հնարավոր է, որ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ մեծ խնդիր ծագի:

Ստամբուլ-Երեւան