Ապրիլի 21-ին «Սուրբ Մարիամ» ծննդատանը լույս աշխարհ եկած աղջիկը, որի անունը դեռ գաղտնի է պահվում, ռեփեր Հայկոյին դարձրեց ռեփեր հայրիկ: Մեր թերթի նախորդ համարներում տրված հարցազրույցում Հայկոն նշում էր, որ կնոջ հետ դեռ չեն կողմնորոշվում երեխայի անվան ընտրության հարցում: Հայկոն եւ կինը կարծում էին, որ միայն նայելով երեխայի դեմքին` կկարողանան որոշել փոքրիկի անունը: Մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված անվան գաղտնիությունը, Հայկոն պատասխանեց. «Շնորհակալ եմ շնորհավորանքների համար, սակայն, կներեք, անունը դեռ չեմ կարող հայտնել: Մի փոքր գաղտնիք կա, որ դեռ չեմ կարող բացել»: Երեխայի ծնունդին ծնողները մի փոքր շուտ էին սպասում: Նույնիսկ ապրիլի 1-ին մենահամերգով Փարիզ մեկնելուց առաջ Հայկոն մտավախություն էր հայտնել. «Բա որ ես գնամ` երեխես որոշի ծնվել, ի՞նչ եմ անելու: Ես` Փարիզ, երեխես` Երեւան»: