Թույլ չի՞ տա

21/04/2011

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հրապարակած նախընտրական հրովարտակում Հայաստանը մեղադրվում է հայ-թուրքական գործընթացը փակուղի մտցնելու մեջ: Փաստաթղթում ասվում է, որ Հայաստանի ոչ կառուցողական մոտեցումները խանգարեցին Թուրքիային հասնել ցանկալի նպատակին` երկու երկրների հարաբերությունների նորմալացմանը: «Մեր դիրքորոշումը ղարաբաղյան խնդրի լուծման եւ ցեղասպանության մասին պնդումների հարցում հստակ է: «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը թույլ չի տա ոչ մի որոշում, որը հիմնված չի լինի Թուրքիայի նկատմամբ արդարության եւ ազնվության վրա: Ինչ վերաբերում է փոխադարձ եւ միաժամանակ քայլերին, ապա Թուրքիան ձեռնպահ չի մնա այն քայլերից, որոնք նա պետք է անի»,- նշված է փաստաթղթում: