«Չգիտեմ, ընտրություններին դեռ մի տարի էլ կա, դեռ չեմ որոշել»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը` պատասխանելով հարցին` արդյոք առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը 2012թ. խորհրդարանական ընտրություններում: Ի դեպ, Ս.Ալեքսանյանի աջակցությամբ Մալաթիա-Սեբաստիա համայնքից պատգամավոր ընտրված քաղբանտարկյալ Հակոբ Հակոբյանի ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվեց նրա փեսան` Կորյուն Ալեքսանյանը, ով շատ պատգամավորների համեմատ բավական գրագետ է: Ուստի Ս. Ալեքսանյանից հետաքրքրվեցինք` հնարավո՞ր է առաջիկա ԱԺ ընտրությունների ժամանակ իր փոխարեն ԱԺ գործուղի մեկ ուրիշի, ով խորհրդարանական գործունեության մեջ ավելի բանիմաց կլինի, նա պատասխանել է. «Իմ փեսաները բոլորն էլ գրագետ են, բայց դեռ շուտ է, բան չեմ որոշել»: