Առանց դաշինքի

21/04/2011

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում մտավախություն է հայտնել, թե իշխանությունը կարող է գնալ ԱԺ արտահերթ ընտրությունների: Նրա կարծիքով, արտահերթ ընտրությունները կանցկացվեն ոչ թե այն պատճառով, որ իշխանությունը ցանկանում է կատարել ՀԱԿ-ի պահանջները, այլ` սեփական շահից ելնելով: Այդ ընտրությունները, նրա խոսքով, ձեռնտու են միայն իշխանություններին, քանի որ «միայն նրանք ունեն հնարավորություններ եւ լծակներ` ժամանակից շուտ ընտրություններ կազմակերպելու համար»: Ի դեպ, Հ. Մարգարյանն ասել է, թե ՀՅԴ-ն առաջիկա ընտրություններին կմասնակցի միայնակ` առանց այլ կուսակցությունների հետ դաշինքներ կազմելու: Կուսակցության համամասնական ցուցակը դեռ քննարկումների փուլ կանցնի, սակայն նա չի բացառել, որ ցուցակում կարող է լինել նաեւ իր անունը: