ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը երեկ չի բացառել, որ առաջիկա ԱԺ քառօրյա նիստի ժամանակ ՀՅԴ-ն բարձրացնի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի հարցը: Առայժմ ՀՅԴ-ն սպասում է ՀՀ կառավարությանն ուղարկած իրենց գրավոր հարցերի պատասխաններին:
Ի դեպ, հարցադրումներից մեկով ՀՅԴ-ն փորձում է պարզել, թե կառավարությունն ինչո՞վ է բացատրում երկրում ստեղծված իրավիճակը` սկսած սոցիալ-տնտեսական ձախողումներից` մինչեւ արտագաղթի կասեցման ուղղությամբ որեւէ կոնկրետ քայլ չիրականացնել: Միաժամանակ նա նշել է. «Գուցե կառավարությունը կամավոր ասում է, որ «ես գիտակցում եմ եւ գնում եմ հրաժարականի»: