Հայկական լեռնաշխարհում հայտնաբերվել են Նեանդերթալյան մարդու քանդակած մեղրահավաքի տեսարաններ։ Հայկական մեղուն ցրտադիմացկուն է, կնճիթիկը մնացած բոլոր մեղուներից երկար է 16-20 տոկոսով, աշխատասեր է եւ մաքրասեր, դիմացկուն` հիվանդությունների նկատմամբ, բարձր որակի մեղր ու ակնամոմ մթերող։
Հայկական մեղրը` իր սննդային արժեքով, բոլոր ժամանակներում բարձր է գնահատվում։ Մեղուն իր տունը կառուցում է սեփական մարմնից արտադրված մոմով: Ի տարբերություն այլ «շինարարների»` վերից-վար, բջիջները վեցանկյուն են։ Մեղուն իր կենսաբանական հատկությունների շնորհիվ արտադրում է վեց հիմնական մթերք` մեղր, մեղրամոմ, ակնամոմ, մեղվակաթ, մեղվաթույն, մեղվահաց կամ մշակված ծաղկափոշի։ Բուժիչ նպատակներով օգտագործվում են նույնիսկ մեղվի դին, մեղվածիրտը։ Մայր մեղուն ապրում է 6 տարի, աշնանը ծնվածը` մինչեւ 6 ամիս, իսկ աշխատող մեղուն` 6 շաբաթ (42 օր)։ Բացի ծաղկահյութից, մեղուն բույն է բերում իր երրորդ զույգ ոտքերի վրա գտնվող զամբյուղիկի մեջ լցված 20-25 մգ ծաղկափոշի։ Այս բեռի մեջ կան գույնով եւ ձեւով տարբերվող միլիոնավոր հատիկներ։ Ծաղկափոշին լցվում է բջջի 1/3-ի մեջ, երիտասարդ մեղուները կիպ սեղմում են այն, այլ մեղուներ վրան մեղր են ավելացնում, այդ ընթացքում մեղուները խառնում են ծաղկափոշուն իրենց թքի մեջ գտնվող ֆերմենտներ։ Բջջի վրայից լցվում է մոմ։ Ծաղկափոշու փոքրիկ հատիկներով կերակրում են թրթուրներին, այն նույնքան կարեւոր կեր է, որքան մեղրը։ Ծաղկափոշին արագ է կորցնում իր օգտակար կենսաբանական հատկությունները: Ի վերուստ տրված բնազդը մեղվին թելադրում է այն գործողության ծրագիրը, որի շնորհիվ ստացվում է մեղվահաց։ Փեթակի մեջ մեղվահացը դիմանում է 1 տարի, այդ պատճառով դրա բուժիչ ազդեցությունն ավելի արդյունավետ է։ Այժմ համեմատենք ծաղկափոշու (I դիրք) եւ մեղվահացի (II դիրք) քիմիական բաղադրությունը։
Շաքարներ` 18% եւ 35%, ճարպեր` 3,33 եւ 1,3%, սպիտակուցներ` 24 եւ 21,7%, հանքային նյութեր` 2,55 եւ 2,4%, կաթնային թթու` 0,55 եւ 3%։
Վիտամինների քանակությունը 100 գրամ մեղվահացում` C (140-200 մգ), B1 (0,4-1,5), B2 (0,54-1,9), B6 (0,5-0,9), P (60), A (50), E (170), D (0,2-0,6)։ Ծաղկափոշում վիտամինների պարունակությունն ավելի ցածր է։
Մեղվահացը պարունակում է նաեւ օրգանական թթուններ (1-5 մգ) չնչին քանակության ֆերմենտներ եւ բուսական հորմոններ, միկրոտարրեր, հատկապես հարուստ է կալիումով։ Եթե ծաղկահյութի 40%-ը հավաքված է որոշակի մի բույսից, ապա ասում են, որ մեղրը մոնոֆլեր է, ստորեւ թվարկված են որոշ բույսերից հավաքված ծաղկափոշու բուժիչ հատկությունները`
– ակացիա- հանգստացնող,
– մասրենի- միզամուղ, մարսողությունը լավացնող, ամրացնում է մազանոթների պատերը,
– խնձորենի- ամրացնում է սրտամկանը,
– փշոտ հաղարջենի- կարգավորում է աղիների գործողությունը,
– հնդկացորեն- ամրացնում է մազանոթների պատերը, կանխարգելում է արյան զեղումը, դանդաղեցնում է սրտի ռիթմերը,
– եղեսպակ- միզամուղ, քրտնարտադրություն առաջացնող, կարգավորում է դաշտանը,
– ուրց- օգնում է հազի դեպքում, լավացնում արյան շրջանառությունը, ուժեղացնում սեռական ֆունկցիան, հականեխիչ եւ թարմացնող է,
– ուռենի եւ լորենի- հանգստացնող, առույգացնող, քրտնարտադրող, սեռական գրգռվածությունը զսպող,
– խատուտիկ- օգտակար է երիկամներին, միզապարկին, լյարդին,
– ալոճենի- իջեցնում է ջերմությունը, կարգավորում արյան շրջանառությունը, ամրացնում սրտամկանը, հանգստացնում նյարդերը,
– ռեհան- խթանում է մարսողական համակարգի գործունեությունը,
– երեքնուկ- կիրառվում է գինեկոլոգիայում, ունի միզամուղ, խորխաբեր հատկություն,
– տերեփուկ կապույտ- միզամուղ է, օգտակար է հոդացավի եւ հոդատապի դեպքում,
– բալենի-միզամուղ,
– կակաչ- ունի անսովոր սեւ գույն, օգտակար է հազի, անգինայի, ցնցուղատապի (բրոնխիտ) դեպքում, խորհուրդ է տրվում դյուրագրգիռ մարդկանց եւ անքնության ժամանակ,
– նիվենի- ունի առույգացնող, ջերմություն իջեցնող, մանրէասպան ազդեցություն, նպաստում է մարսողությանը,
– ցախի (խալանջ)- միզամուղ է, օգտակար է շագանակագեղձի բորբոքման դեպքում։
Հարյուր գրամ մեղր ստանալու համար մեղվաընտանիքը կտրում-անցնում է 36-45 հազար կմ, որը մոտ է հասարակածի երկարությանը, մեղուն «այցելում» է 1 մլն մեղրատու ծաղկի, փոշոտում դրանք։ Մեկ տարվա ընթացքում մեղվաընտանիքը փոշոտում է միլիարդավոր բույսեր, ապահովում բարձր բերքատվություն։ Ոչ մի այլ միջատ չի կարող կատարել այդ հսկայական աշխատանքը։ Վերջին տարիներին աշխարհում մեղվաընտանիքների քանակը պակասում է միջինը 20% տարեկան։ Այս առիթով լրջորեն անհանգստացած են ՄԱԿ Պարենային եւ գյուղատնտեսական հանձնաժողովները, աննախադեպ աճել են պարենի գները։ Երկրագնդի բնական պաշարները չեն բավարարում աննախադեպ քանակային աճ ապրող մարդկության պահանջները։ Հանճարեղ Այնշտայնը զգուշացրել է. «Առանց մեղուների մարդկությունը կգոյատեւի առավելագույնը 4 տարի»։ Այդ դեպքում համաշխարհային պարենը կպակասի առնվազն 33%, որը կարող է մեծ արհավիրքների պատճառ հանդիսանալ։
Հիպոկրատն ասել է. «Եթե ոչինչ չի օգնում հիվանդին, դիմեք մեղուներին»։ Նա ապրել է մինչեւ խոր ծերություն։ Մեղվահացը կիրառվում է բազմաթիվ հիվանդությունների բուժման դեպքում` որպես օժանդակ միջոց։
Ինսուլտ- Բազմաթիվ անգամներ մեղվահացի «օգնությամբ» հիվանդները 2-3 օրում դուրս են եկել կոմայից։ Այս հրաշալի արդյունքը ապահովում է կալիումը։ Այն պարունակվում է մեղվահացում, օրգանիզմի համար հեշտ յուրացվող բնական վիճակով արագորեն հագեցնում այն։
– Մեղվահացը դրեք հիվանդի լեզվի տակ (1 գրամ)։ Այն պետք է ներծծվի թքի օգնությամբ։ Կրկնեք 4-5 անգամ։
– Հիպերտոնիկները պետք է ընդունեն մինչեւ ուտելը։
– Հիպոտոնիայի եւ նորմալ ճնշման դեպքում պետք է ընդունեն ուտելուց հետո։
– Ծերունական հիշողության անկում – ընդունեք նույն ձեւով, օրը 1-2 անգամ։
– Դիմադրողականության բարձրացման, նաեւ ֆարինգիտի եւ հեպատիտի դեպքում – Օրը 3-4 անգամ դրեք լեզվի տակ 2-4 գրամ մեղվահաց։ Բուժման համար հարկավոր է 60-100 գ հումք։
Մեղվահացի կիրառումը գինեկոլոգիայում ուռուցքների դեպքում
Մեղվահացը պարունակում է բոլոր այն ամինաթթուները, որոնք չեն սինթեզվում օրգանիզմում: Բացի այդ, այն բարձրացնում է սեռական գեղձերի ակտիվությունը, կարգավորում դաշտանի պարբերությունը։ Այս միջոցը կարող է կատարել օժանդակ դեր, դանդաղեցնելով ուռուցքների աճը։
– Մեղվահացը (կամ ծաղկափոշին) 15-20 րոպե պահեք նախօրոք եռացրած-հովացրած ջրում (50 մլ), պարբերաբար խառնեք։ Ընդունեք օրը 10-15 գ` բաժանելով մասերի, շարունակեք 30-60 օր։ Միջոցը պետք է խմել օրվա առաջին կեսին։ Մեղվահացն ավելի արդյունավետ է, քան մեղվի մշակած ծաղկափոշին։
– Գարնան սկզբին փեթակից հավաքված մեղվի մարմինները լցրեք ապակե տարայի 3/4 չափով, լրացրեք ծավալը օղիով, ծածկեք թափանցիկ թղթով, դրեք մութ տեղում։ Խմեք մեկական ճ/գ, օրը 2 անգամ, շարունակեք 30 օր։
Սակավարյունության դեպքում- խառնեք իրար կարագը, մեղրը, ծաղկափոշին կամ մեղվահացը (4։2։1), կերեք հացի վրա քսած։ Թեթեւացնում է կլիմաքսի շրջանը։
Մեղվահացը չունի հակացուցումներ, պետք է զգուշանան ալերգիա եւ շաքարային դիաբետ հիվանդությունների դեպքում։
Ծաղկափոշին օգտագործեք հավաքման օրից 2-3 ամսվա ընթացքում։
Լցրեք մեղվահացը ջրի մեջ, խառնեք` մինչեւ մոմը բարձրանա վերեւ, թափեք հեղուկը եւ չորացրեք մեղվահացը, խառնեք, մեղրի հետ (1։1), այս խառնուրդը պահեք 15-20 ջերմաստիճանի տակ։ Պիտանի է մոտ 2 տարի։
Ծաղկափոշով եւ մեղվահացով բուժվում է մոտ վեց տասնյակ հիվանդություն։ Ծաղկափոշու հատիկի գույնը բնորոշվում է կարոտինային նյութերում եւ ֆլավոններում պարունակվող վաղ ներկանյութերով։
Ֆիտոնցիդներն ապահովում են բույսի կայունությունը զանազան վնասատու մանրէների դեմ։ Կարոտինային նյութերի օքսիդային թաղանթը պաշտպանում է հատիկը արտաքին` մեխանիկական, գերբարձր ջերմային, ճառագայթային, աղային լուծույթների եւ այլ ազդեցություններից։ Ծաղկափոշին հազարամյակներով պահպանվում է անապատում, ծովի հատակում, նավթի եւ տորֆի մեջ, լեռների ձնե գագաթներին։ Վաղ գարնանը մեղուն շտապում է դեպի առաջին ծաղիկը, միկրոսկոպիկ փոշեհատիկն է հավաքում, այն հատիկը, որի մեջ այդքան հզոր կենսաբանական ուժ կա։ Հնդիկները պատկերել են Վիշնու աստծուն կարմիր լոտոսի ծաղկի վրա հանգստացող մեղվի տեսքով։ Հույները մեղրը քսում էին պտուղների վրա, զոհաբերում աստվածներին, որպեսզի նրանք անմահ լինեն։ Հայ մշակույթում մեղուն եւ մոմը պատկերված են ժայռերի, մետաղադրամների, գորգերի, զարդերի, սպասքի վրա, հիշատակված հայ իմաստասերների աշխատություններում։
Մեղուն ունի իրեն բնորոշ վեց թիվը։
Դավիթ Անհաղթը գրել է. «…ահա թե ինչու որոշ թվեր կատարյալ են եւ որոշ թվեր անկատար… Կատարյալ է այն թիվը, որի մասերի գումարը հավասար է ամբողջի, ինչպես` օրինակ, վեցը, որովհետեւ վեցի մասերը իրար գումարած` հավասար են վեցի, որովհետեւ վեցի կեսը երեքն է, մեկ երրորդը` 2 է եւ մեկ վեցերորդը` մեկ, որոնց գումարը` [(3+2+1)] հավասար է վեցի։ Վեցը մեկ քառորդ չունի։
… Վեցը առաջին կատարյալ թիվն է… Այդ պատճառով փիլիսոփայության սահմանումները վեցն են»։
Նոր Նախիջեւան քաղաքի խորհրդանիշը քառանկյունի տախտակ է (Ա. Գասպարյան, Հայկական մեղվաբուծություն… հանրագիտարան), բաժանված երկու հավասարաչափ եռանկյունու։ Ձախ եռանկյունի սպիտակ ֆոնի վրա նկարված է վեց մեղվի պատկեր` վերից վար` 3,2,1 հերթականությամբ։ Ընդօրինակումը պահպանվում է Երեւանի պատմության թանգարանում։
Գ. Մալախովը գրում է, որ Դոնի-Ռոստովում կա մի ավանդույթ. հավաքում եւ չորացնում են այն բույսերը, որոնց վրա նստում է մեղուն։ Ասում են, որ հայերը համարել են, թե մեղուն կենդանական աշխարհում միակն է, որ հոգի ունի, այդ մասին է վկայում նաեւ մշակութային ժառանգությունը։ Դ. Անհաղթը գրել է. «…հոգեկան առաքինությունները չորսն են` արիություն, արդարություն, խոհականություն, ողջախոհություն, …նրանց բոլորին ներթափանցում է արդարությունը…, որպեսզի բոլոր մասերում (հոգու) պահպանվի համապատասխանությունն ու ներդաշնակությունը»։
Ա. Գասպարյանը` տասնամյակների գործնական մեղվաբույծ եւ գիտնական, նշում է որ աշխատող մեղուն ապրում է 6 շաբաթ (կամ 42 օր)։ Պարզ է, որ այդ թիվը երկարամյա դիտարկման արդյունք է։
Չե՞նք կարող արդյոք ենթադրել, որ 42 թիվը մոգական է։ Աստվածաշնչում ասվում է, որ Քրիստոսի երկու առաքյալները եկել են 42 ամիս (կամ 1260 օր) հետո։ Ստացվում է 1260 թվականը։ Այնուհետեւ գրված է, որ կանցնի երկու այդպիսի ժամանակ եւ կրկին կես ժամանակ` 3150 թվական։ Իսկ մինչեւ այդ Հակաքրիստոսը բանտ կնետվի 2150թ., ստացվում է, որ 2150 թվականին մոտ ժամանակաշրջանը դժվարին է լինելու։ Մեղվի պաշտպանությունը եւ մեղվաբուծության զարգացումը պարտադրված է մարդուն ի վերուստ, մարդկությունը պետք է անի այդ իր իսկ փրկության համար։