Թուրքական «Internethaber»-ի փոխանցմամբ` ԵԽ ԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն անդրադառնալով ԵԽ ԽՎ-ում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ելույթին եւ ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամներին Էրդողանին հարցեր տալու հնարավորությունից զրկելուն, ասել է, թե «հայկական կողմի ասածներն անհիմն են»: «Երկու օրվա ընթացքում մեր հայ ընկերներից երկու հոգի կարողացան հարցեր ուղղել: Եվ ինչպե՞ս եղավ, որ չեն կարողացել հարց ուղղել: Ինչպես միշտ, մեր հայ ընկերների պնդումները սխալ տեղեկություններ են եւ սխալ մանիպուլյացիա»,- ասել է Չավուշօղլուն: Հիշեցնենք, որ ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, թե ինքն ու պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը Թուրքիայի վարչապետին հարցեր տալու համար հերթագրված են եղել երրորդ եւ վեցերորդ տեղերում, սակայն, չգիտես ինչու, հայտնվել էին դահլիճ բերված ցուցակի վերջին տեղերում` զրկվելով Էրդողանին հարցեր տալու հնարավորությունից: