Վերջերս իշխանական շրջանակներում քննարկում են, որ ԱՄՆ-ը «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանին պատրաստում է 2013թ. նախագահական ընտրություններում առաջադրելու համար: Հատկապես, որ այս տարի լրանում է նրա` ՀՀ քաղաքացիություն ստանալու 10-ամյակը, եւ նախագահական ընտրություններում Ր.Հովհաննիսյանը վերջապես կկարողանա առաջադրվել: Իշխանական գործիչները իրենց այս վարկածը հիմնավորում են նաեւ նրանով, որ Ր.Հովհաննիսյանն ազատության հրապարակում հացադուլ սկսեց ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի` ԵՊՀ-ում ունեցած հայտնի ելույթից հետո, ու նաեւ` ՀԱԿ-ի հանրահավաքից 2 օր առաջ: «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը մեր թղթակցի հետ զրույցում նախ կոռեկտ չի համարել մեկնաբանել նման խոսակցությունները, իսկ հետո ավելացրել է. «Դա լրագրողական ու քաղաքական շրջանակների մեկնաբանությունների շարքից է: Հավանաբար լավ գիտեք, որ որեւէ օտար երկիր մեր օրենքներով չի կարող միջամտել մեր ներքին գործերին: Իմ կարծիքով` քաղաքական ուժերը նախ պետք է հենվեն հասարակության վրա»: