Սիրողակա՞ն

18/04/2011

ՀԱԿ ներկայացուցիչ, «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանն ափսոսում է Կարապետ Ռուբինյանի` ՀԱԿ-ից դուրս գալու որոշման համար, որովհետեւ «Կ.Ռուբինյանի մասին բավական բարձր կարծիքի եմ»: «Այս ամենը, կարծում եմ, թյուրըմբռնման արդյունք է: Կատարվածի վերաբերյալ կոնկրետ մեր կողմից պաշտոնապես ոչ մի մեղադրանք չի հնչել: Ամեն մեկն իր սայթն ունի, հետեւաբար` սիրողական մակարդակով է այդ ամենը եղել: Ես համոզված եմ` վաղը-մյուս օրը ռեալ իրավիճակում նա ընդդիմության հետ է: Դա միանշանակ է»,- ասել է Ս. Աբրահամյանը: