«Յովանովիչը ոչ մի նոր բան չի ասել: Դեռ 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո ասվել էր, որ կան պրոբլեմներ, եւ հնարավոր է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի դադարեցումը»,- երեկ մեկնաբանելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի հայտարարությունը, թե Հայաստանն այս տարի չի կարող մասնակցել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին` ասել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Քաղաքագետի համոզմամբ` դեսպանի այդ հայտարարությունն ամենեւին էլ կապված չէ ՀՀ ներքաղաքական զարգացումների հետ։ «Հարցազրույցը եղել է հինգշաբթի օրը, այդ հարցը տվել են, Յովանովիչն էլ պատասխանել է»,- ասել է նա: