ԱԺ նախկին պատգամավոր, «Սիլ գրուպ» կոնցեռնի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը փաստաբանների միջոցով դիմել է դատարան` իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքերը փոխելու պահանջով: Փաստաբան Արթուր Գրիգորյանն «Ազատություն» ռ/կ-ին փոխանցել է, որ Սուքիասյանին չի բավարարում այն, որ Հատուկ քննչական ծառայությունն իր դեմ հարուցված գործը կարճել է ոչ թե հանցակազմի բացակայության, այլ ապացույցների անբավարարության հիմքով: Հիշեցնենք, որ 2008թ. հետընտրական իրադարձությունների կապակցությամբ «զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող» Խ.Սուքիասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ՀՔԾ-ի որոշման մասին հայտնի դարձավ այս տարի փետրվարին: Սուքիասյանի փաստաբանները դիմել էին ՀՀ գլխավոր դատախազություն` բողոքարկելով կարճման հիմքերը: Սակայն ՀՀ գլխավոր դատախազությունից մերժում էին ստացել: