Շարունակում է իր «բիզնեսը»

16/04/2011

Ամիսներ առաջ Թուրքիայի Տրապիզոնի ոստիկանության կողմից ձերբակալված եւ 2-ամսյա կալանքից հետո ազատված հայտնի կավատ Գոհար Կիրակոսյանը նախկինի պես շարունակում է ՀՀ-ից երիտասարդ աղջիկներ տանել Թուրքիա` մարմնավաճառությամբ զբաղվելու համար: Թուրքական «Sondakika»-ի փոխանցմամբ` Հայաստանի «Հույս եւ օգնություն» հասարակական կազմակերպության ղեկավար Ենոք Շատվորյանը Թուրքիայի ԱԳՆ-ի միջոցով զգուշացրել է Տրապիզոնի ոստիկանությանը, որ «Վերջին տիրուհի» մականունով կավատ 48-ամյա Գոհար Կիրակոսյանն ազատ արձակվելուց հետո կրկին Հայաստանից աղջիկներ է տանում Թուրքիա` մարմնավաճառությամբ զբաղվելու համար: Նշենք, որ Գոհար Կիրակոսյանն ամուսնացել է թուրքի հետ եւ դարձել Թուրքիայի քաղաքացի: Նա

ՀՀ-ում հետախուզման մեջ է գտնվում` թրաֆիկինգով զբաղվելու համար։