Երկամսյա կալանք

14/04/2011

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստում երկու ամսով կալանքի վճիռ է կայացվել Ոստիկանության Սիսիանի բաժնի օպերգծով տեղակալ Կամո Ներսիսյանի նկատմամբ: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` դատավոր Մխիթար Պապոյանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը եւ երկամսյա կալանք կիրառել Կ. Ներսիսյանի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է քր.օր-ի 308 հոդվածի (Պաշտոնեական դիրքի չարաշահում) հատկանիշներով: Ներսիսյանին Ոստիկանության մեքենայով տեղափոխել են ՔԿՀ: Նշենք, որ Սիսիան քաղաքում հրազենի գործադրմամբ վիճաբանություն էր տեղի ունեցել: Նույն գործով, դատաբժշկական փորձաքննություն իրականացնող դատաբժիշկ Սարգիս Հայրապետյանին ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել կեղծ եզրակացություն տալու եւ այլ արհեստական ապացույցներ ստեղծելու համար, իսկ Կամո Հայրապետյանին` ապօրինի ձեռք բերված ինքնաձիգով քաղ. Ա.Խ-ին դիտավորությամբ մարմնական ծանր վնասվածք պատճառելու համար: Սույն գործի շրջանակներում էլ կալանավորվել է Սիսիանի բաժնի պետի տեղակալը: