«Սրանք թիկունքից են խփում»

12/04/2011

«Հայաստանի համար պատերազմը չի ավարտվել, այն դեռ շարունակվում է: Մեր միջի թշնամին ավելի սարսափելի ա, քան թուրքը, որովհետեւ թուրքը, գիտես, որ քո ափաշքյարա թշնամին ա, բայց սրանք մեզ թիկունքից են խփում: Այսինքն` մեզ վախեցնում են, որ եթե հանկարծ դուք պահանջեցիք պրեզիդենտի հրաժարականը եւ այլն, էդ ժամանակ կարող ա ադրբեջանցիները պատերազմ սկսեն: Դա դեռ Լեւոնի ժամանակվանից կա: Եվ դրանից օգտվելով` մեր իշխանավորները լավ էլ կլպում են ժողովրդին, ավելի են մեծացնում իրանց գերշահույթները»,- երեկ ասել է Ռուբեն Հախվերդյանը: «Երեսփոխան բառը սազում ա հենց այսօրվա պատգամավորներին, քանի որ նրանցից շատ-շատերը ՀՀՇ-ից էին, հետո իրենց երեսը փոխեցին, դարձան հանրապետական: Իրենց հետաքրքրում է իրենց անձնական շահը, իրենց երթուղայինի գծերը, իրենց էդ սուպերմարկետները եւ այլն: Այսինքն` իրենք այսօր հակամտավորական մարդիկ են»,- ասել է նա: