ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` մեկնաբանելով Լեւոն Տեր-Պետրոսյանի` ապրիլի 8-ի հանրահավաքում արած այն հայտարարությունը, որ եթե իշխանությունները չկատարեն ՀԱԿ-ի պահանջները, ապա ՀԱԿ-ը կխստացնի իր քաղաքական պայքարը, news.am-ին ասել է, թե ՀԱԿ-ի պահանջներն իրականանալի են. «Ընդհանուր առմամբ, ՀԱԿ-ի պահանջներն իրականանալի են օրենքի շրջանակներում: Բայց եթե խոսում են իշխանությունների հասցեին ՀԱԿ-ի մեղադրանքների մասին` 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների զոհերի վերաբերյալ, այստեղ պետք է պարզել, թե ով է մեղավորը: Իմ կարծիքով, մեղավորը զանգվածային անկարգությունների կազմակերպիչներն են: Եվ այդ իմաստով ՀԱԿ-ը պետք է խոստովանի պատասխանատվության իր մասը»: