Պատրաստվե՞լ են

09/04/2011

Երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ԼՂՀ խնդրին` ասել է, թե ընթացող բանակցությունները արդյունք կտան. «Մեր հողերից ոչ մեկին չենք տա: Ադրբեջանը մոբիլիզացրել է իր ուժերը` պատրաստելով զինված ուժերին պետք եղած ժամանակ «ազատագրել» իր հողերը: Մենք մեր այս խոսքից հետ չենք կանգնելու: Հայկական ուժերը պետք է առանց նախապայմանների հետ քաշվեն»: