Երեկ «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ մասնակիցներից մեկի դիտարկմանը, թե ՀՅԴ-ն ընդդիմություն չէ, հակառակ դեպքում ՀՅԴ-ում օլիգարխներ չէին լինի, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը պատասխանել է. «Եթե ձեզ թվում է, որ դաշնակցականները պետք է սարերում ապրեն, հրացաններն ուսերին, «պատրոնդաշ» երգեն, ապա սխալվում եք»: Նա չի բացառել ՀԱԿ-ի հետ համագործակցությունը, սակայն ընդգծել է. «Բայց ոչ մի իրեն հարգող քաղաքական ուժ չի կարող համագործակցել լիդերի շուրջ, լիդերի անուն-ազգանվան շուրջ: Համագործակցել ծրագրի, կոնկրետ անելիքի, արդար ընտրության, խնդրեմ, բայց ոչ թե այն հարցի շուրջ, թե ով է լինելու ազգի պապան կամ պապին: Էդ թեմայով մենք որեւէ մեկի հետ համագործակցել չենք կարող»: