Երեկ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով մամուլում իր մասին հրապարակումներին, ասել է, թե «դրանց լուրջ չի վերաբերվում»: Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ մեր թերթում հրապարակվել էր տեղեկություն այն մասին, որ Կճոյանն իր սանիկից թանկարժեք ավտոմեքենա` «Բենթլի» է նվեր ստացել: Դրանից հետո թերթերից մեկը գրեց, որ նա Հայաստանի վարչապետից որպես պարգեւ զենք է նվեր ստացել: Պատասխանելով զենքի վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցին` Կճոյանն ասել է. «Զենքով բոլոր երկրներում պարգեւատրում են նրանց, ում գնահատում են: Զենքը գնահատանք է, ուրիշ նպատակի համար չէ»: Իսկ «Բենթլիի» մասին ասել է. «Նվերից հրաժարվեմ, ի՞նչ անեմ»: Մեկնաբանությունները, կարծում ենք, ավելորդ են: