Երգիչ Ավրաամ Ռուսոն, ով տարիներ շարունակ խուսափել է նշել իր հայկական ծագման մասին, վերջերս եկել էր Հայաստան` ՀՀ քաղաքացիություն ստանալու նպատակով: Սակայն նրան մերժեցին: Մոսկվահայ, «Ֆորպոստ» պրոդյուսերական ընկերության հիմնադիր Զառա Մխեյանը, ով ժամանակին համագործակցել է Ռուսոյի հետ, այս կապակցությամբ հետաքրքիր փաստեր նշեց. «Չնայած իր ծնողները հայ են, բայց նա իր գործունեության ընթացքում երբեք չի հայտարարել, որ ինքը հայ է: Արդեն 4 տարի է՝ չենք աշխատում նրա հետ, որովհետեւ Ռուսոյի հետ հնարավոր չէ մաքուր գործունեություն վարել: Իսկ վերջերս էլ Սոսո Պավլիաշվիլիի հետ «Երաժշտական ռինգում» Ավրաամ Ռուսոյին լրագրողները հարցրին, թե ինքն ի՞նչ ազգ է ներկայացնում: Նա պատասխանեց, որ ծնվել է Կիպրոսում, իր նկատմամբ կատարված վերջին մահափորձից հետո իրեն արյուն է տվել իր ռուս թիկնապահը, եւ ուրեմն՝ ինքը ռուս է: Իսկ երբ տարիներ առաջ Անթալիայում կազմակերպել էի նրա համերգը, այնտեղ նա հայտարարեց, որ իր արմատներում կա նաեւ թուրքի արյուն: Ինքը ցանկացած երկրում կարող է հայտարարել, որ տվյալ ազգի արյունն է կրում»: