Աբովյանին հեռացրել են

07/04/2011

Երեւանի կենդանաբանական այգին նոր տնօրեն է ունենալու: Վերջապես ավարտվեց Սահակ Աբովյանի տնօրինման «դարաշրջանը», որը հիմնականում բնորոշվում էր ոչ պրոֆեսիոնալ աշխատաոճով եւ բազմաթիվ օրենսդրական խախտումներով: Մեր տեղեկություններով, Կենդանաբանական այգու նոր տնօրեն է նշանակվել «Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամի նախագահ Ռուբեն Խաչատրյանը, ով վաղուց արդեն զբաղվում է էկոլոգիական խնդիրներով եւ իր շուրջն է համախմբել ոչ միայն հայրենական, այլեւ միջազգային կառույցները: Այնպես որ` վերջապես գորշ ու գավառական ձեւով աշխատող մեր կենդանաբանական այգին լրջորեն մոդեռնացվելու է: