ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը երեկ «սուտ լուր» է որակել ՀԱԿ անդամ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի այն հայտարարությունը, թե «Ռոբերտ Քոչարյանի ուրվականը պտտվում է «Ժառանգության» մեջ»: «Դա հերթական սուտ լուրն է «Ժառանգության» մասին, որի նմանները բազմաթիվ անգամներ եղել են ու անցել»,- tert.am-ին ասել է Մարտիրոսյանը: