Կինոթատրոնը չի վաճառվել

07/04/2011

«Նաիրի» կինոթատրոնի ղեկավարությունը հերքել է լուրերը, թե կինոթատրոնը վաճառվել է «Տաշիր» ընկերության ղեկավար Սամվել Կարապետյանին: «Տարածվող ասեկոսեները, որ «Նաիրի» կինոթատրոնը վերավաճառվել է, չեն համապատասխանում իրականությանը»,- ասված է «Նաիրի» կինոթատրոնի վարչակազմի տարածած հաղորդագրության մեջ: Կինոթատրոնի ղեկավարությունը պարզաբանել է նաեւ կինոցուցադրումների դադարեցման փաստը` նշելով, որ կինոթատրոնը ժամանակավորապես դադարեցրել է ցուցադրումները, քանի որ ավարտվել է նախկինում կնքված վարձակալության պայմանագիրը. «Կինոթատրոնի ղեկավարությունը միջոցներ է ձեռնարկում ապահովել կինոթատրոնի բնականոն գործունեությունը` վերականգնել ցուցադրումները»: