Մոր ինքնությունը հայտնի է

07/04/2011

Հայտնի է դարձել Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ փետրվարի 21-ին հայտնաբերված ընկեցիկ երեխայի մոր ինքնությունը: Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Սուրբ Սարգիս եկեղեցու մերձակայքում հայտնաբերվել էր ընկեցիկ երեխա, որին տեղափոխել էին Երեւանի Նորքի մանկատուն, եւ բժշկական հետազոտության ենթարկելուց հետո պարզվել էր, որ երեխան ռախիտ է եւ նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ ունի: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է երեխայի եւ մոր ինքնությունը: Ոստիկանության լրատվության վարչության փոխանցմամբ` երեխան ծնվել է 2009թ., անունը Ամինա է, իսկ հիվանդ երեխային լքած մայրը 23-ամյա Սառա Հ.-ն է: Այլ մանրամասներ դեռեւս հայտնի չեն, նույնիսկ հայտնի չէ, թե որտեղ է երեխային լքած 23-ամյա մայրը: