«Երեւան Ջուր» ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել 2011-2012թթ. համար ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման ճշգրտված սակագների առաջարկը: Ըստ այդմ` նախատեսվում է հունիսի 1-ից Երեւանում շարքային սպառողի համար խմելու ջրի սակագինը նվազեցնել մոտ 36 դրամով: Այս մասին երեկ հայտարարել է ընկերության հաճախորդների հետ փոխհարաբերությունների գծով տնօրեն Գագիկ Մարգարյանը: Այսինքն` եթե այսօր 1 խմ խմելաջրի սակագինը շարքային սպառողի համար կազմում է 181 դրամ, ապա ըստ հայտի` նախատեսվում է այն սահմանել 175.06 դրամ: Ի դեպ, հայտով նախատեսվում է նաեւ ջրի սակագինը 20 դրամով նվազեցնել մեծածախ սպառողի համար: Գ. Մարգարյանի խոսքով` խմելաջրի սակագինը յուրաքանչյուր տարի որոշվում է` հաշվի առնելով մի շարք գործոններ` սղաճը, էլեկտրաէներգիայի գինը եւ դոլար/եվրո փոխարժեքը: