Ձերբակալվել է

02/04/2011

Երեկ ԱԱԾ-ն կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Ճարտարապետության ու քաղաքաշինության վարչության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ստեփանոսյանը: ԱԱԾ մամուլի կենտրոնի տեղեկացմամբ, Ստեփանոսյանը ապօրինի զբաղեցրած տարածքը օրինականացնելու համար Երեւանի մի բնակչից պահանջել եւ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար: Հարուցվել է քրեական գործ: