Մոսկվայում ռուս իրավապահները ձերբակալել են «օրենքով գող» Ստեփան Գեւորգյանին: «Թբիլիսիում ծնված Գեւորգյանին ոստիկանները ձերբակալել են Մոսկվայի Վյազեմսկայա փողոցում: Նրա մոտ թմրամիջոց է հայտնաբերվել»,- ասված է Ոստիկանության հաղորդագրության մեջ: Օպերատիվ տվյալներով` Գեւորգյանի հսկողության տակ են գտնվել բնակարանային կողոպուտի մեջ մասնագիտացած մի քանի հանցավոր խմբավորումներ: Գեւորգյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 228 հոդվածի հատկանիշներով` «թմրամիջոցի ապօրինի շրջանառություն», որը նախատեսում է մինչ երեք տարվա ազատազրկում: