Անցած էտապ է

31/03/2011

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեկ հերքել է մամուլի այն հրապարակումները, թե` Գեղարքունիքի եւ Լոռու մարզերի ուսուցիչներին պարտադրում են անդամագրվել Հանրապետական կուսակցությանը: «Բռնապետական կուսակցականությունը վաղուց անցած էտապ է դարձել Հայաստանի քաղաքական կյանքի համար»,- ասել է Ա. Աշոտյանը` նշելով, որ 90-ական թվականներից սկսած` այլեւս նման գործողություն չի իրականացվում Հայաստանում: Նրա խոսքով` իրենք շատ լավ գիտակցում են, որ անձին բռնի կուսակցության անդամագրելը դեռեւս երաշխիք չէ, որ այդ մարդը ընտրություններում ձայնը տալու է այդ կուսակցությանը: